«Ես դրա մեջ չեմ խորանում». Իշխանական պատգամավորը՝ մարաթոնին քիչ գումար հանգանակելու մասին
Կարող է դուք տեսնենք՝ 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ կբերի երկրում, քան 15-20 մլն-ը ՝ճիշտ վերահսկելու ու նպատակային ծախսելու դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» ծմբակցության պատագմավոր Քրիստինե Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք մտահոգության առիթ չի տալիս այն, որ «Հայաստան» համահայկական «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, և որ ըստ էության հանգանակությունների գումարը դեռ նախորդ տարվանից սկսած նվազել է՝ չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ գումարները նպատակային են ծախսվելու և կոչ էր արել հանգանակություն կատարել:
«Ոչ միայն նպատակային են ծառայելու, այլ նաև երեկ լսեցի պարոն Փաշինյանի ելույթը, որ եռապատիկ, հնագապատիկ խիստ է լինելու վերհասկողությունը այդ գումարների ծախսման, ինչը չի եղել նախորդ ժամանակ: Տեսել ենք՝ ինչ պատկերներ են եղել: Այո՛, մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար»:
Քրիստինե Պողոսյանն ասաց, որ բացարձակ վստահության խնդիր չի տեսնում:
«Հանգանակություններ են, նվիրատվություններ են՝ ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան պետք է լինի, ինչքան է պատրաստ երկրում և երկրից դուրս գտնվող քաղաքացին նվիրաբերել, ամեն դեպքում ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրաբերություն են կատարել իրենց հնարավորությունների սահմանում»:
Անդրադառանալով դիտարկմանը, որ նվազման միտումը հեղափոխությունից հետո է գրանցվում չնայած նրան որ արդյունավետության երաշխիքներ են տրվում Քրիստնե Պողոսյանն ասաց.
«Ես դրա մեջ չեմ խորանում, կարող է էդտեղ արհեստական ինչ-որ բաներ են եղել նախկինում, կարող է՝ հիմա է էդ պատկերը: Ես չգիտեմ. չեմ արել էդ ուսումնասիրությունները: Ամեն մարդ իր հնարավրությունների շրջանակում ցանկանաում է օգնել, եթե նույնիսկ 1 մլն դոլար լիներ՝ ես ասելու էի՝ անչափ շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարը նվիրաբերել են»,- նկատեց նա:
Զվարթ Խաչատրյան