 
                        Մբապեն շնորհակալություն է հայտնել «Ռեալի» երկրպագուներին
 
                                    Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև կայացած խաղում «Սանտյագո Բեռնաբեուն» վերջապես տեսավ Կիլիան Մբապեին գործողությունների մեջ, չնայած՝ որպես մրցակից թիմի խաղացող:
Մբապեի՝ «Ռեալի» դարպասը խփած գոլից հետո մադրիդյան ակումբի երկրպագուները ծափահարեցին նրան։ Կիլիանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ Instagram-ում տեղադրելով լուսանկար, որում նա ծափահարում է «Բեռնաբեուին»: Ակնհայտ է, որ ֆրանսիացին շատ ցնցված էր Մադրիդում ստացած ջերմ վերաբերմունքից:
Ֆրանսիացու նման արձագանքը լավ նշան է «Ռեալի» համար, քանի որ «Արքայական ակումբն» իսկապես ցանկանում է այս ամառ ստորագրել Մբապեին, և հարձակվողն ինքը վստահ չէ, որ պետք է նոր պայմանագիր ստորագրի ներկայիս ակումբի հետ:
Մբապեի և փարիզցիների միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        