ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում մարտի 29-ին կայացել է ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումի (European Forum for Democracy and Solidarity) նախաձեռնած այցի պատվիրակության հետ, որում ընդգրկվելեն գիտնականներ եւ եւրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ:
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 29-ին ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ովքեր Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:
2019 թվականի ապրիլից Բրունեյի սուլթանությունում սկսելու են գործել շարիաթի օրենքները:
Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը:
2013 թվականի հունիսին Մարտակերտ քաղաքում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պատրաստվում են ընթացք տալ այն քրեական գործերին, որոնք ժամանակին մեծ հնչեղություն են ունեցել, սակայն կասեցվել են։ Նա ցանկանում է, որ այդ գործերի մեջ լինի նաև իր որդու սպանության գործը, քանի որ ժամանակին իրականացված դատավարությունը եղել է ոչ արդարացի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Թուրքիայի Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել է Սեւ ծով մտնող ՆԱՏՕ-ի նավախմբի տեսանյութը:
Լիտվական հեղինակավոր www.bernardinai.lt լրատվական կայքում լույս է տեսել լիտվացի հայտնի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի «Ինչո՞ւ անվանել այն ցեղասպանություն, եթե իրականում տեղի չի ունեցել» հոդվածը։
Ֆրանսիայի քաղաքացի Ջավադ Բենդաուդը, ով իր բնակարանը 2015 թվականին վարձակալությամբ տվել էր երկու ահաբեկիչների, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումն անվանել է բովանդակալից և արդյունավետ:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին:
Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ՝ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը շնորհավորել է Օլե-Գունար Սուլշերին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Խնդիրն այն է, որ գիտական աշխատանքներն ինքնուրույն գրելու համար ուսանողը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, պետք է կարդա զգալի թվով գիտական հոդվածներ և մասնագիտական գրքեր։
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն հիմնական գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 26-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։
ՀՀ կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:
Երկար, հագեցած, արդյունավետ. այսպես է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որպեսզի Մատաղիսի հայտնի գործին, որը տարիներ առաջ կասեցվել էր, ընթացք տրվի։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի վերնայվեն այն քրեական գործերը, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել և կասեցվել են։
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ օրակարգային 3 հարցով:
«Լավ, այդքան ասացինք՝ հպարտ քաղաքացի, ու ձեզ մեղքի տակ դրեցինք՝ չհասկանալով, որ հպարտությունը մեղքերից մեկն է, բայց ի՞նչ ասել է՝ քաղաքացու օր: Դուք գիտե՞ք, թե քաղաքացի՝ ի՞նչ է նշանակում: Ո՞րն է քաղաքացու և մարդու, անհատի և քաղաքացու տարբերությունը»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրուցում ասել է, որ Պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյանի հրապարակումներում եղել են հանգամանքներ, որոնց ինքը իրավական գնահատական տալու անհրաժեշտություն է տեսել.
Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին կոչ է արել ՕՊԷՔ-ին՝ ավելացնել նավթի հանույթը, հայտարարելով, որ դրա գինը չափից ավելի է բարձրացել:
Մեկնարկում է «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ-Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: