Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներ:
«Հիմա մենք հերթական անգամ գնում ենք ավելի կառուցողական երևալու համար։ Վստահ եմ, որ հաջորդ հանդիպումների ժամանակ Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է, քանի որ նրա խնդիրն էր՝ արձանագրել պաշտոնական բանակցություններ՝ չանդրադառնալով նախկին պայմանավորվածություններին, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ինչը տեղի ունեցավ»։
Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին գրավոր դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման Հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր թիվ 5 խուցը։
Մարտի 30-ին, ժամը 1․05-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները գիշերային շրջագայության ժամանակ, չթույլատրված ժամին հրավառություն կատարելու համար Բաշինջաղյան 127/1 տան բակից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերել Անդրանիկ Ս-ին։
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։
Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:
Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա:
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից:
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ էության, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կոշտացնող հայտարարություն է, և այն պետք է դիտարկել Վիեննայի հանդիպման համատեքստում։
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում:
Այսօր առավոտյան, 82 տարեկանում մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։
Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի է ունեցել մի քանի անգամ, սակայն մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումն առաջինն էր՝ որպես նպատակային հանդիպում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել է մաեստրոյի հետ:
Հայաստան կարմրուկի բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով պետությունը տարբեր քայլեր է իրականացնում: Մասնավորապես Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ սերտ շփում ունեցած մոտ 300 անձ է պատվաստում ստացել:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Երեկ Վիեննայում կայացած ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարելի է գնահատել բավարար, և բնական է, որ այսօր նման հանդիպումներ կան:
Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը հերքում է լուրերը, թե ինքն է նշանակվելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու տեղեկատվությունը։
Ցանկացած այց Արցախ, առնվազն միջնորդավորված կապ ունի հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Խորհրդարանի ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև:
Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։
«Ո՞ւր է մեր օրակարգը». Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամայ տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։