
««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է աջակցի Սուլշերին». Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ՝ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը շնորհավորել է Օլե-Գունար Սուլշերին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ես ուրախ եմ Օլեի համար: Ես չէի կարծում, որ դա տեղի կունենա, երբ նա նոր էր թիմում:
Այնուամենայնիվ, նրա ժամանման պահից թիմը ցուցադրում է անհավանական արդյունքներ և անհավանական կամք: Նա արժանի է սրան:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է աջակցի Սուլշերին: Հատկապես՝ տրանսֆերային քաղաքականության առումով»,- գրել է Նևիլը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Սուլշերը ցանկանում է թիմը հարստացնել երիտասարդներով:
Սիրարփի Աղաբաբյան