Բաժիններ՝

Սև ծով մտնող ՆԱՏՕ-ի նավերը հայտնվել են տեսանյութում

Թուրքիայի Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել է Սեւ ծով մտնող ՆԱՏՕ-ի նավախմբի տեսանյութը: Տեսագրության մեջ երեւում է, թե նավերն ինչպես են անցնում Բոսֆորի նեղուցը եւ ուղղություն վերցնում դեպի Սեծ ծով: Դրանց ուղեկցում է Թուրքիայի առափնյա պահպանությունը։

Մարտի 28-ի երեկոյան Նիդեռլանդների, Կանադայի եւ Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերը հասել են Սեւ ծով: Ջրատարածք են մտել «Էվերթսեն» էսկադրային ականակիրը, «Տորոնտո» եւ «Սանտա Մարիա» ֆրեգատները՝ թուրքական «Գելիբոլու» ֆրեգատի ուղեկցությամբ:

Նավերը ժամանել են մասնակցելու «Ծովային վահան» վարժանքներին՝ Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերների հետ: Ապրիլի 1-ին նավերը կկառանվեն Օդեսայի նավահանգստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս