Բաժիններ՝

Բրունեյում սկսելու են գործել շարիաթի օրենքները

2019 թվականի ապրիլից Բրունեյի սուլթանությունում սկսելու են գործել շարիաթի օրենքները: Այդ մասին ապրիլի 3-ին մտադիր է հայտարարել պետության ղեկավար սուլթան Հասանալ Բոլքիախը, եւ այդ ժամանակ 1լ դրանք պետք է պաշտոնապես ուժի մեջ մտնեն։ Օրենքներն ընդունվել են ավելի վաղ, բայց դրանց առավել խիստ դրույթների գործնական կիրառումը սուլթանության իշխանությունները որոշել էին չորս տարով հետաձգել միջազգային հանրակցության խիստ բացասական արձագանքի պատճառով:

Ամբողջ աշխարհում դրանց նկատմամբ մոտեցումն անցած ժամանակաշրջանում չի փոխվել: Բայց Բրունեյը, այդուամենայնիվ, որոշել է, որ ժամանակն է՝ վերջապես կիրարկել նոր իրավական նորմերը: Դրանք գործելու են միայն մուսուլմանների նկատմամբ, որոնք կազմում են Կալիմանտան կղզու հյուսիսում գտնվող այս շատ հարուստ երկրի 420 հազար քաղաքացիների երկու երրորդը: Չի բացառվում, որ դրանք կվերաբերեն նաեւ երեխաներին:

Սուլթանությունում, ինչպես գրում է AFP-ն, շարիաթի պատվիրանների համաձայն, հոմոսեքսուալիզմի համար դատապարտվածներին սպանելու են քարկոծմամբ, նույն եղանակով պատրաստվում են պատժել նաեւ ամուսնական դավաճանությունների մեջ մեղադրվողներին: Առաջին գողության համար բռնվածներին, իսկ գողությունը իսլամական իրավունքի համաձայն նվազ լուրջ մեղք է համարվում, կզրկեն աջ ձեռքից, իսկ երկրորդ գողության դեպքում՝ ոտքից: Բրունեյան ձեւով այս աուտոդաֆեները պետք է իրականացվեն հանդիսատեսների՝ մուսուլման վկաների խմբերի ներկայությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս