
«Ես ուղղակի ուզում եմ լինել Օլեի լավագույն տարբերակը». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն հիմնական գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:
«Սա իմ երազանքն էր, գուցե միամիտ է, բայց ես միշտ պահել եմ այս երազանքը՝ պատասխանատվություն ստանձնել այս ֆուտբոլային ակումբի համար, հսկայական ֆանտաստիկ ընտանիքի համար:
Թիմն առաջնորդելը մեծ պատիվ է ինձ համար:
Ես երջանիկ և ուրախ եմ: Սա նոր սկիզբ է, նորի սկիզբը, այժմ սկսվում է ծանր և հաճելի աշխատանք:
Ես պարզապես կլինեմ իրական: Ես գիտեմ, թե ինչպիսին են սպասելիքները, ծանոթ եմ ակումբի ավանդույթներին և պատմությանը:
Ես ուզում եմ, որ մենք հաջողակ լինենք և մրցանակներ նվաճենք:
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումները դժվար կլինեն: Սա լեռ է, որը պետք է բարձրանալ: Բայց մենք արդեն վաղուց մի քանի լեռ ենք բարձրացել:
Մենք ինքներս մեզ տվել ենք մեծ հնարավորություն՝ ավարտել մրցաշրջանը լավագույն քառյակում կամ նույնիսկ առաջին եռյակում: Այսպիսով, սա կարճաժամկետ նպատակ է առաջնությունում: Պրեմիեր Լիգան մեզ համար կարևոր մրցաշար է:
Մենք խոսում ենք ժպիտների մասին, մենք խոսում ենք մի մթնոլորտ ստեղծելու մասին, որի մասը ցանկանում են լինել բոլորը, որտեղ բոլորը կարող են լինել իրական:
Ես ուղղակի ուզում եմ լինել Օլեի լավագույն տարբերակը, սա միակ խոստումն է, որ ես կարող եմ անել»,- ասել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան