Բաժիններ՝

«Մեր նպատակն այն է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի». Փոմպեո

ԱՄՆ-ի վարչակազմը ձգտելու է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմպեոն: «Մեր նպատակն այն է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի: Երբ նրանք համաձայնեն դրան, մենք պատրաստ ենք գործ ունենալու նրանց հետ»,- նրա խոսքը մեջբերել է Associated Press գործակալությունը: Փոմպեոն երկուշաբթի օրն այցով գտնվում էր Ֆինլանդիայում:

Մայիսի 6-ին ավելի վաղ Պենտագոնի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելք «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկելու որոշումն ընդունվել է Իրանի կողմից սպառնալիքների վերաբերյալ ստացված տվյալների հաշվառմամբ:

«Դա նախազգուշական վերատեղաբաշխում է: Խոսքը վերաբերում է իրանական ռեժիմից բխող իրական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվությանը մեր արձագանքին»,- գրելէ նա իր Twitter-ում: Շանահանը հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում իրանական ռեժիմին՝ դադարեցնել բոլոր սադրանքները»:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:

«Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների եւ նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրային հարվածային խումբը եւ ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում), որպեսզի պարզորոշ եւ անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»,- հայտարարել է Բոլթոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս