«Մարդը հրաժարվել ա, ասում ա՝ ես չեմ ուզում կառուցեմ». թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել
«Երկրի խնդիրները լուծվել, պրծել են, դա է մնացել: Ծառուկյանը մի անգամ գնաց եվրոպառլամենտ, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեր 25 պատգամավոր կյանքում չի գնացել: Բայց եթե վերտալյոտներ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայինք 40-50-ը տանեինք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ մարդ պետք է իր կատարած գործերից խոսի, պետք է փորձ ունենա, իսկ անել բոլորը չեն կարող:
«Արարատ ցեմենտի» գործարանի վերաբերյալ հարցերին Գ.Ծառուկյանը չպատասխանեց՝ ուղղորդելով դիմել կառավարիչներին:
Հարցին՝ Ձեր դեմ բան ունե՞ն, քաղաքական հետապնդման եք ենթարկվո՞ւմ, Ծառուկյանը պատասխանեց.
«Սիրելի՛ լրագրողներ, ես ասացի՝ ես չեմ ուզում հավատամ, որ ունեն, չեմ հավատում և չեմ ուզում հավատամ: Իմ ցանկացած քայլը, որ ես անում եմ, ուզում եմ լավ բան արած լինեմ երկրի համար: Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարգացել, ծաղկել ա: Այսօր Ծառուկյանի վստահությունը, հավատքը ամբողջ աշխարհում շատ մեծ է, հավատում են, վստահում են, ուզում են քայլեր կատարեն»:
Ըստ նրա՝ թագաժառանգը ուզում էր Երևանում հյուրանոց կառուցի, հազարավոր աշխատատեղ է լինելու, 400 քմ հողի համար 8 մլն դոլար է վճարել, բայց 10 ամիս է՝ ինչ-որ պատճառներով հետաձգում են.
«Մարդը հրաժարվել ա, ասում ա՝ ես չեմ ուզում կառուցեմ»:
Հստակեցմանը՝ քաղաքական հետապնդում կա՞ իր դեմ, Ծառուկյանը կրկնեց. «Ես ասյօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ…»: