Ով է Քոչարյանի և մյուսների գործով նոր դատավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործը, իսկ դրանից առաջ՝ կալանքի քննությունները ձեռքից ձեռք են անցնում․ ոչ մի դատավոր չի ուզում մասնակից դառնալ նախկին նախագահին, նախկին Պնախարարին, նախկին փոխվարչապետին դատելու գործընթացին։

Օրերս ինքնաբացարկով հանդես եկած դատավոր Վարդան Գրիգորյանը, պարզվեց՝ Մարտի 1-ի գործերով պաշտպանություն է իրականացրել, եւ ըստ այդմ՝ կա շահերի բախում։

Նրա ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երեւանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ 52-ամյա դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ քննիչից, դատախազի օգնականից մինչեւ համայնքային դատախազի տեղակալ։ 2013 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատավոր, 2016-ին՝ տեղափոխվել Երեւան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031