 
                        Իշխանությունները հաստատել են 13 մարդու զոհվելը Մեքսիկայի հյուսիսում ինքնաթիռի կործմանման հետևանքով
 
                                    Մեքսիկայի հյուսիսի Կոաուիլա նահանգում կործանված Bombardier Challenger 601 ինքնաթիռի բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամները զոհվել են: Ողբերգության զոհ է դարձել 13 մարդ: Այդ մասի հաղորդվում է տարածաշրջանի հասարակական անվտանգության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 6-ին:
Խոսքը վերաբերում է անձնակազի երեք անդամներին եւ տասը ուղեւորներին: Ինքնաթիռն ընկել է «Կոաուիլա նահանգի Օկամպո մունիցիպալիտետի դժվարամատչելի լեռնային շրջանում», ասված է փաստաթղթում: Իշխանությունները ձեռնամուխ են եղել պատահարի հետաքննությանը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հայտնվել է ամպրոպի տակ, ինչից հետո օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել:
Օդանավի ուղեւորները մեքսիկացի Սաուլ Ալվարեսի մասնակցությամբ բռնցքամարտի մենամարտից հետո, որը տեղի Է ունեցել լույս մայիսի 5-ի գիշերը Լաս Վեգասում, վերադառնում էին Նուեւո Լեոնի նահանգի Մոնտերեյ քաղաք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        