Բաժիններ՝

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը

Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:

Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 6-ի երեկոյան: Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածուն:

Հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ է կանչվելու: Ինչպես նշվում է ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված է եւ «հակասում է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն է՝ ժողովրդի կամքի ընդունումը»:

Բացի այդ, նման քայլը «խախտում է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ է արել հարգել իրեն:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել է 1994-1998 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս