Բաժիններ՝

Սիրիայի բանակը Հալեպից հարավ և արեւմուտք հարվածներ է հասցրել զինյալների դիրքերին. Al Ekhbariya

Սիրիական զորքերի հրետանին մայիսի 7-ին Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր) դեպի հարավ եւ արեւմուտք գրոհել է հրոսակային կազմավորումների դիրքերը: Այդ մասին հայտնել է Al Ekhbariya կառավարական հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել Քֆար Համրա եւ Խալսա արվարձաններին, ինչպես նաեւ «Ռաշիդին-5» միկրոշրջանին, որոնք իրենց ձեռքում են պահում զինյալները: Այնտեղից նրանք գնդակոծում են քաղաքի այն թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:

Ավելի վաղ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով արձակված մի քանի արկեր են պայթել Հալեպի Մասաքին Էս Սաբիլ թաղամասում: Դրա հետեւանքով խաղաղ բնակչության թվում կան վիրավորներ: Հարեւան Համայի նահանգում մայիսի 6-ին կառավարական զորքերը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս են մղել Էլ Ջանաբիրա եւ Մազրաաթ Էր Ռադի բնակավայրերից: Ռազմաճակատի այդ հատվածում, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, սիրիացի զինծառայողներն այժմ հարձակում են ծավալել Թել Օսման բարձունքի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս