
Լևոն Մնացականյանն այցելել է առաջնագիծ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին այցելել է առաջնագիծ և շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Լևոն Մնացականյանը նվերներ է հանձնել մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել բոլոր զինծառայողներին` գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել` անձնվեր ծառայության համար:
ԱՀ ոստիկանապետը զինվորներին ու հրամանատարներին վստահեցրել է, որ առաջնագիծը և զինվորները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների և ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: