Բաղադրատոմս նրանց համար, ովքեր ցանկանում են Ամանորին նոր բան պատրաստել
Բաղադրիչներ
1. Թարմ սունկ – 1 կգ
2. Թթվասեր – 10 ճ/գ
3. Պանիր – 2.5 ճ/գ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Կանաչի, ըստ ցանկության
6. Բուսական յուղ – 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սունկը մաքրել, լվանալ, չորացնել:
2. Սունկը շերտատել, համեմել աղով և տապակել բուսայուղով: Տապակման գրեթե վերջում սնկին ավելացնել 1 ճ/գ ալյուր և խառնել:
3. Ավելացնել թթվասերը, քերած պանիրը և ևս մի քանի րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:
4. Մատուցել՝ զարդարելով կտրատված կանաչիներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը