Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եք չէ՞, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2019 թվականին ոլորտում եղած ձեռքբերումները, առանձնացրեց դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը:
168 Լրահոս
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ալմաթիի մերձակայքում:
«Սրա նպատակը ՍԴ-ն վերացնելն է». Դավիթ Հարությունյան
«Իմ ճանաչած ՍԴ դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու». Հրայր Թովմասյանը՝ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին, ոտքով հարվածներ հասցնում նրան։
«Մարդու ազատման համար բողոքն այնքան արագ չի քննվում, որքան կալանավորման հարցը». Հովհաննես Խուդոյան
Մեդիամանիպուլացիաները 2019 թվականին. քննարկում. ՈՒՂԻՂ
«5-րդ ալիքը» ստորագրահավաք է կազմակերպել Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման համար
«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց՝ երևի աշխարհում ոչ մի քննիչ չի տեսել շատ պարզ պատճառով: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու»,- 168.am-ի հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվելուց հետո, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է փոխարինող գտնել պետքարտուղար Մայք Փոմպեոյին այն դեպքում, եթե նա որոշի թողնել իր պաշտոնը եւ մասնակցել Կանզասի նահանգից Սենատի ընտրություններին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Ինչու կալանավորվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյան. քննարկում. ՈՒՂԻՂ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացրին ՀՔԾ-ից։
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում։
2019-ին պետական քարոզչամեքենայի և ֆեյքերի կողմից այս մարդիկ տարբեր փուլայնությամբ հռչակվել են «հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»։ Անհատական սրացումների գրաֆիկը յուրաքանչյուր դեպքում տարբեր է։ Տարբեր են նաև մոտիվացիան, պատճառները։ Բայց բոլոր դեպքերում կա մեկ ընդհանրություն՝ ուղղորդվող հարձակումների հետևում մեկ մարդու կարծիքն է։
Դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում եւ Օման ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Մերսեդես»-ի վարորդը ծեծում տաքսու տարեց վարորդին:
Ֆիլիպիններում առնվազն 28 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու արդեն ուժի մեջ մտած օրենքին ու դրանից օգտվելու հավանականությանը՝ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:
«ՍԴ նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն». Արսեն Բաբայան
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ապրանքատար գնացքի 26 վագոն դուրս է ընկել ռելսերից:
Իրավական առումով ինչ պատկեր գրանցվեց 2019 թվականին. քննարկում
2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում:
Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: