2019 թվականի «դավաճանները, թշնամիները, հանցագործները». ցանկ
2019-ին պետական քարոզչամեքենայի և ֆեյքերի կողմից այս մարդիկ տարբեր փուլայնությամբ հռչակվել են «հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»։ Անհատական սրացումների գրաֆիկը յուրաքանչյուր դեպքում տարբեր է։ Տարբեր են նաև մոտիվացիան, պատճառները։ Բայց բոլոր դեպքերում կա մեկ ընդհանրություն՝ ուղղորդվող հարձակումների հետևում մեկ մարդու կարծիքն է։
Ստորև ներկայացնում ենք տարվա «դավաճանների և թշնամիների» ոչ ամբողջական ցանկը։
Իրավական համայնք
Ալեքսանդր Ազարյան –ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը
Դավիթ Գրիգորյան- դատավոր
Դավիթ Բալայան- դատավոր
Հրայր Թովմասյան- ՍԴ նախագահ
Արևիկ Պետրոսյան- ՍԴ անդամ
Ալվինա Գյուլումյան- ՍԴ անդամ
Փաստաբաններ
Լուսինե Սահակյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանը
Տիգրան Աթանեսյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանը
Երվանդ Վարոսյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը
Հայկ Ալումյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Արամ Օրբելյան—հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Ռուբեն Սահակյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Հովհաննես Խուդոյան– հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Քաղաքական և հանրային հայտնի գործիչներ
Բակո Սահակյան – Արցախի նախագահ
Արկադի Դուկասյան – Արցախի նախկին նախագահ, Արցախի հերոս
Վիտալի Բալասանյան- Գեներալ, Արցախի հերոս
Արա Բաբլոյան- Բժիշկ, պրոֆեսոր, փրկել է հազարավոր երեխաների կյանք
Արամ Առաջին կաթողիկոս
Վազգեն Մանուկյան – ՀՀ առաջին վարչապետ, հայկական բանակի հիմնադիրներից
Վահան Իշխանյան – հրապարակախոս
Լարիսա Ալավերդյան – ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների 1-ին պաշտպան
Արփինե Հովհաննիսյան- ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար
Արմեն Աշոտյան – ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ
Էդուարդ Շարմազանով – ԱԺ նախկին փոխնախագահ
Կարինե Աճեմյան – ԱԺ նախկին պատգամավոր
Արամ Սիմոնյան – ԵՊՀ նախկին ռեկտոր
Արսեն Բաբայան – ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ
Ռուբիկ Հակոբյան – քաղաքական գործիչ
Աղվան Վարդանյան – քաղաքական գործիչ
Սամվել Ֆարմանյան – «Քառյակ մեդիայի» համահիմնադիր
Հրանտ Մարգարյան – ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ
Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ բազմաթիվ գործիչներ, ակտիվիստներ (Իշխան Սաղաթելյան, Գեղամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Սպարտակ Սեյրանյան և այլոք)
Դավիթ Խաժակյան – Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
Քաղաքական և հասարակական կառույցներ, լրատվամիջոցներ
Ադեկվադները
Վետո շարժում
Անժելա Թովմասյան – «Հայելի» ակումբ
Սաթիկ Սեյրանյան – Ժուռնալիստների Միության նախագահ
«Yerevan Today»
«5-րդ Ալիք»
Հրաժարական ներկայացրած պաշտոնյաներ
Արթուր Վանեցյան – ԱԱԾ տնօրեն
Սարհատ Պետրոսյան – Կադաստրի կոմիտեի նախագահ
Վիկտոր Մնացականյան – Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Արթուր Գրիգորյան – բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար
Ռոբերտ Քոչարյանին 65-ամյակի կապակցությամբ շնորհավորողներ
Արա Աբրահամյան – Ռուսաստանի հայերի միության նախագահ,
Աբել Աղանբեկյան – ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս,
Վլադիսլավ Գասումյանով – «Նորնիկել» ՓԲԸ փոխնախագահ,
Սենիկ Գեւորգյան – «ԶակՆեֆտեԳազՍտրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ վարչության նախագահ,
Աշոտ Գրիգորյան – Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ,
Անուշավան Դանիելյան – ԼՂՀ նախկին վարչապետ,
Օլեգ Եսայան – Արտակարգ և Լիազոր Դեսպան,
Վլադիմիր Եվտուշենկով – «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների Խորհրդի նախագահ,
Կոնստանտին Զատուլին – ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան» ակումբի հիմնադիր,
Արտակ Թովմասյան – «Դվին» Հ/Հ դիտորդական Խորհրդի նախագահ,
Ջեյմս Թուֆենկյան – «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ /ԱՄՆ/,
Սամվել Կարապետյան – «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ,
Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն,
Արթուր Չիլինգարով – ԽՍՀՄ հերոս, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ,
Վլադիմիր Պետրոսյան – Մոսկվայի կառավարության նախարար,
Ժան և Ռոբերտ Պողոսյաններ – «Պողոսյան և որդիներ հիմնադրամ»-ի հիմնադիրներ, բարերարներ (Բելգիա),
Միխայիլ Պողոսյան – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր,
Մարզաշխարհի ներկայացուցիչներ
Արթուր Աբրահամ – բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն,
Արա Աբրահամյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր,
Արայիկ Գևորգյան – ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն,
Մնացական Իսկանդարյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի եռակի և Եվրոպայի երկակի չեմպիոն,
Ալեքսանդր Կարելին – հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի իննակի և Եվրոպայի 12-ակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,
Օգսեն Միրզոյան – Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,
Ռուսահայ հանրային էլիտայի ներկայացուցիչներ
Մարգարիտա Սիմոնյան – Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Ալեքսանդր Ակոպով – Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ
Ռոման Բաբայան – հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր
Թինա Կանդելակի – հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
Տիգրան Քեոսայան – կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար
Ստաս Նամին – երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր
Սաթի Սպիվակովա – դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար
Դմիտրի Խառատյան – դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ
Կարեն Շահնազարով – կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն
Հայաստանի մշակույթի ներկայացուցիչներ
Արթուր Գրիգորյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Դավիթ Սահակյանց – մուլտիպլիկատոր
Արմեն Մարտիրոսյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,
Ալլա Լևոնյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Ավետ Բարսեղյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,
Ավո Խալաթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,
Արամե – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արմինկա – երգչուհի,
Արսեն Գրիգորյան – երգիչ, դերասան,
Գայանե Հովհաննիսյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Գոհար Գասպարյան – հեռուստահաղորդավարուհի,
Էրիկ Կարապետյան – երգիչ,
Լիրա Քոչարյան – պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,
Լուիզա Ղամբարյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի,
Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,
Հայկո – ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,
Հովհաննես Ներսեսյան – օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր,
Հրաչ Քեշիշյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,
Մանո Գրիգորյան – դերասանուհի, պարուհի
Նունե Եսայան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Ռազմիկ Ամյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ,
Սամվել Գրիգորյան – երգիչ, հաղորդավար,
Սարգիս Գրիգորյան – դերասան, հաղորդավար,
Սերգեյ Գրիգորյան – դերասան
Սյուզան Մարգարյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Սպարտակ Ղարաբաղցյան – լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,
Վազգեն Ասատրյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Վահե Բեգոյան – երգիչ, խմբավար,
Վաչե Հովեյան – ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,
Վարդան Աճեմյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,
Տարվա վերջին «թշնամին»
Հենրիկ Մխիթարյան
Ամփոփում
Այս ցանկը ոչ ամբողջական է, թեև՝ բավարար պատկառելի։ Այս ցանկի գոյությունը արձանագրում է սև ու սպիտակի գաղափարի փլուզումը։ Այս ցանկը 2020-ին ընդլայնվելու է, զուգահեռ տեղի է ունենալու մեկ այլ պրոցես՝ «սև ու սպիտակի» կողմնակիցների կտրուկ նվազման։ Եվ մենք ունենալու ենք նոր բաժանում՝ հասարակություն և «սև ու սպիտակի հեղինակներ»։ Դրա հաջորդ տրամաբանական քայլը՝ համերաշխ հասարակությունը և սոլիդ իշխանությունն է։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»