Գիտնականները բացահայտել են ընդհատուն քաղցածության օգտակարությունը

ԱՄՆ-ի Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի գիտնականները կատարել են հետազոտություն՝ նվիրված մարդու առողջության վրա ընդհատուն քաղցածության ազդեցությանը: Արդյունքները հրապարակված են The New England Journal of Medicine հանդեսում։

Նշվում է, որ ընդհատուն քաղցածությունը բարելավում է  կոգնիտիվ ունակությունները եւ մեծացնում է կյանքի տեւողությունը: Կալորիաների սահմանափակումը՝ սննդի որակի պահպանմամբ հանդերձ, նվազեցնում է տարբեր հիվանդությունների ռիսկը, պնդում են գիտնականները:

Բացի դրանից, մի շարք հետազոտություններով հայտնաբերվել է, որ սնվելու այդ ռեժիմն օգուտ է բերում ուղեղի առողջությանը: Բջիջների ադապտիվ հակազդեցությունը սնվելու ընդմիջումներին մեծացնում է սթրեսները հաղթահարելու եւ հիվանդություններին դիմակայելու դրանց ունակությունը:

Կալորիաների պակասության շրջանում օրգանիզմն սկսում է օգտահանել հին, չգործող բջիջները եւ դրանք վերածում է գլյուկոզայի, որն օգտագործվում է էներգիայի արտադրության համար: Բացի դրանից, օրգանիզմն սկսում է էներգիա ստանալ ճարպաթթուներից, ինչը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժողակեան ապարատի վրա ծանրաբեռնությունների կրճատման: Հետազոտողների խոսքով՝ սնվելու այդ ռեժիմը նվազեցնում է ճարպակալման եւ շաքարախտի զարգացման ռիսկը նույնիսկ ավելի, քան ցածրկալորիական սննդակարգը:

Տեսանյութեր

Լրահոս