Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 34 մարդ է զոհվել

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ, որոնցից 12-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բացի այդ, Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է, որ Իսրայելի ուժերի կողմից Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Գազայի հատվածն աշխարհի ամենավտանգավոր վայրն է երեխաների համար։

Գազայի կառավարական լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական կողմը փոխել է դեղին գծերի տեղերը՝ ընդլայնելով անկլավի արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքը 300 մետրով։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է հարվածել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ամբողջ Գազայի հատվածում՝ ի պատասխան Խան Յունիսի տարածքում իր ուժերի վրա հարձակման: ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք համարելով իսրայելական հանցագործություններն արդարացնելու փորձ:

Իսրայելական բանակը հայտնել է, որ աշխատում են ոչնչացնել իրենց դեմ օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքները։Կատարը դատապարտել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ դրանք սպառնում են խափանել շաբաթներ տևած փխրուն հրադադարը։Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69 546-ի, վիրավորվել է  170 833 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների մեծ մասի աճյունները։ Մարդասիրական օգնության մուտքն անկլավ ավելացել է։ Այնուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում հրադադարի խախտումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930