Բաժիններ՝

Գվարդիոլան իմ հերոսն էր որպես խաղացող։ Նրա հետ աշխատելը իմ լավագույն որոշումներից էր. Արտետա

Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Sky Sports-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր հերոսն է։

«Ես նրան հանդիպել եմ 15 տարեկանում։ Նա իմ հերոսն էր որպես խաղացող։ Մենք միասին աշխատել ենք և ապրել ենք իմ կյանքի լավագույն շրջաններից մեկը։ Կրկին, այն փաստը, որ ես այսօր նստած եմ այս աթոռին, նրա շնորհիվ է նաև»,- ասել է Արտետան:

Արտետան պատմել է Գվարդիոլայի մարզչական շտաբին միանալու որոշման մասին. «Դա իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն է եղել»,- Արտետայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս