Թրամփը կատակել է Թուրքիայի, հնդկահավի և Էրդողանի թեմայով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացված ԱՄՆ–Սաուդյան ներդրումային ֆորումում, Գոհաբանության տոնին նախորդող շրջանում հաճախ քննարկվող սննդի գների մասին խոսելիս հեգնական մեկնաբանություն է արել։ Նա նշել է․ «Հնդկահավի (Turkey) գինը նվազել է, մոտ 33%», ապա ավելացրել, որ դա չի վերաբերում Թուրքիա երկրին, որպեսզի շփոթություն չառաջանա։

«Երբ ասում եմ՝ 33%, խոսքը հնդկահավի մասին է, ոչ թե Թուրքիայի։ Թուրքիան լավ է առաջ գնում, Էրդողանն էլ շատ լավ վիճակում է։ Չեմ ուզում, որ զանգի ու ասի՝ «Ես 33 տոկոսով չեմ նվազել»։ Նա մեր ընկերն է, և մենք պետք է ընկերներին աջակցենք»,– ասել է Թրամփը, որի խոսքերը դահլիճում ծիծաղ են առաջացրել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ հղում անելով Medyascope-ին:

Տեսանյութեր

Լրահոս