Բաժիններ՝

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագիրը

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 20-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով Միության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Մենք կքննարկենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը և ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Իհարկե, այդ ծրագիը գործելու համար և հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների համաձայնությունը», – ասել է նա։

Կալասը նաև հայտարարել է, որ նախարարները կքննարկեն ռուսական նավթ տեղափոխող տանկերների դեմ պատժամիջոցների հարցը։ 

«Մենք նաև կքննարկենք Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցները», – ասել է նա։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս