
«Ոստիկանների սանձարձակ պահվածքը, Մայր բուհի պատերից ներս, տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահի միջամտությամբ և անմիջական գիտությամբ ու թողտվությամբ»

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կեսօրին ԵՊՀ-ում ոստիկանության կողմից իրականացրած ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունները աներկբայորեն դատապարտելի են:
Այստեղ բնավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի անձը չէ, նա պինդ տղա է և նմանօրինակ իրավիճակները նրան ավելի են ուժեղացնում, Դավիթը իմ տեսած ԵՊՀ ՈՒԽ ամենալավ նախագահներից է, եթե ոչ լավագույնը:
Խնդիրը նրանում է, որ այսպիսի տհաճ իրավիճակում կարող էր հայտնվել ցանկացած համալսարանական, հետայսու որևէ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակի մեջ հայտնվելուց, որովհետև ԵՊՀ-ն մնացել է անտեր ու որբ, որբի գլուխն էլ ով ինչպես ու ինչքան ուզի կխուզի:
Իսկ այդ ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահը, ով թվում է թե պիտի լիներ համալսարանի հեղինակության պահպանման և համալսարանականների արժանապատվության թիվ մեկ երաշխավորը՝ գոնե բուհի ներսում, կատարում է ոստիկանության մամուլի խոսնակի գործառույթ արդարացնելով ոստիկանության այսօրինակ զազրելի և հակաիրավական գործողությունները:
Ինչն էլ իր հերթին գալիս է հաստատելու օդում կախված այն լուրերը, որ ոստիկանների սանձարձակ պահվածքը Մայր բուհի պատերից ներս, տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահի միջամտությամբ և անմիջական գիտությամբ ու թողտվությամբ»:
Երեկ կեսօրին ԵՊՀ-ում ոստիկանության կողմից իրականացրած ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունները աներկբայորեն դատապարտելի…
Gepostet von Արմեն Ավետիսյան am Mittwoch, 25. Dezember 2019