
Հրդեհի հետևանքով այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի Բարեկամության փողոցում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկին հարակից թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել` 21:51-ին:
Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ) և կուտակած վառելափայտ (3 խմ):