«Տնտեսական առումով մեր սպասումները գերակատարել ենք». Հայկ Գևորգյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ 2019 թվականը տնտեսական առումով շատ հաջող էր, քանի որ գերակատարվել են իրենց բոլոր սպասումները։ «Ունենք հարկային մուտքերի շատ բարձր աճ, նախատեսվածից ավելի, ընդ որում՝ այդ ամենին հասել ենք առանց «տեռորի», այսինքն՝ առանց հարկային փոփոխությունների։ Օրինակ՝ ծախսերի մասով, վերջերս շատ են խոսում, որ շատ չենք ծախսել, ժլատություն ենք արել, բայց իրականում մենք ծախսել ենք շատ ավելին, քան նախորդ տարիներին, և ստացել ենք շատ ավելի մեծ արդյունք։

Օրինակ՝ այն, ինչ բոլորը տեսնում են՝ ճանապարհների բարեկարգումը, որի համար հատկացվել է այնքան գումար, որքան նախորդ տարիներին, բայց մենք տեսնում ենք որ ամբողջ երկրում վերանորոգվում են ճանապարհները»,- 168.amի հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը՝ ամփոփելով տնտեսական տարվա ձեռքբերումները։

Ըստ նրա՝ հաջորդ տարին ավելի հաջող է լինելու։

Հարցին՝ տնտեսական այդ ձեռքբերումները որքանո՞վ են ազդել հասարակության կենսամակարդակի վրա, Հայկ Գևորգյանը պատասխանեց, որ որքան էլ հասարակության կենսամակարդակը բարձրանա, նա կրկին ասելու է, որ քիչ է, և դա բնական է։

«Այս տարի մարդկանց կենսամակարդակը հաստատ բարձրացել է, ճիշտ է, ոչ այնքան, որքան ես կամ մեկ ուրիշը կցանկանար, բայց որպես սկիզբ՝ դա բավականին շոշափելի է։ Օրինակ, որ ասում ենք՝ չի ազդել, բայց որքանո՞վ է բարձրացել ճանապարհաշինարարների աշխատավարձը։ Այսօր մենք ունենք բավականին բարձր վարձատրվող աշխատուժի խնդիր։ Հունվարի 1-ից ունենալու ենք թոշակների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, և այլն, ամեն ինչ քայլ այլ քայլ առաջ կգնա, և բոլորը դա կզգան»,- շեշտեց Հայկ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է ներդրումներին, մեր զրուցակիցն ասաց, որ որքան էլ ներդրումներ լինեն, ասելու է՝ քիչ է։

Ուստի, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ շատ լուրջ տրանսֆորմացիա կա ներդրումների առումով, քանի որ, եթե ժամանակին հանքարդյունաբերությունը կլանում էր ներդրումների մեծագույն մասը, ապա այսօր այդպես չէ, և ներդրումների մեծ մասը գնում է մշակող արդյունաբերության։

Մանրամասները՝ 168.amի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս