
ՔԿՀ-ներում կանխվել են մարիխունա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ արտաքին պահակակետի և ճաշարանի միջև ընկած հատվածում տեղի է ունեցել ներնետում։
Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված ծխախոտի տուփ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,7 և 1,5 գրամ, դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։