«Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀԿ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն է, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=573428033458296&id=333386077462494&__xts__[0]=68.ARDk16cxEnGXsekt_5-rHlIhPuZhYG7uMOCUkZAFZlZ_8dpu5ZzbRN28mxv6QmYLqnylSG4BMksAOljHP7RgG37RJ9COyWwW1gm3YM5Cz61_siGfcMo85pWwmorl7I4mA4P-qGlC4lkfoR-7eFRxK5L0CVr7-p5OdDSIEfuxyYFv4uBsVPXZLkoxvNUbVVRVv8o_DPHoj8KWddJLtRkcewDQExVj6aIupMRrruofnJKweRr9BamFZNMLy4_iLVTSfuz9PI05khXMm4vm67gCfkGLA4owcwlTdfZJb69WUyBsgeWq8h3cnHR6eEWgzF4mmqMVBNGtWPsm8w5cVcGaNcVMHKG3kwmBJQno1ykuUC-C7ZI1Hg&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս