Նոր Զելանդիայում սկսվել է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայի պետական գեոդեզիական ծառայությունը։
Ինչպես գրում է New Zealand Herald հրատարակությունը, կղզում ենթադրաբար 20 մարդ է եղել ժայթքման պահին: Փրկարարները կարծում են, որ նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել: Այս պահին վթարային ծառայությունների ուղղաթիռներ եւ շտապ օգնության բրիգադներ են ուղարկվել կղզի, որը գտնվում է Փլենթիի ծովածոցի ափից 48 կիլոմետր հեռավորության վրա: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին է: Նախորդ ժայթքումն արձանագրվել է 2012 թվականի վերջին – 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: