Բաժիններ՝

Փոմպեոն և Լավրովը դեկտեմբերի 10-ին հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի՝ դեկտեմբերի 8-ին տարածված ժամանակացույցում։ Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին հայտնել է, որ չի բացառում նաեւ Լավրովի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Օ’Բրայենը նաեւ նշել է, որ հանդիպման դեպքում Թրամփը եւ Լավրովը «կքննարկեն սպառազինությունների նկատմամբ վերահսկողության թեման»: Մինչ այդ The Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների, հայտնել է, որ Փոմպեոն մտադիր է դեկտեմբերի 10-ին Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:

Վերջին անգամ ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարը Վաշինգտոն է այցելել 2017 թվականին, եւ այն ժանանակ նրան ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս