
Pantone ինստիտուտը դասական կապույտը հայտարարել է 2020 թվականի գլխավոր գույնը

Միացյալ Նահանգների Pantone (Pantone Color Institute) ինստիտուտի մասնագետները որոշել են 2020 թվականի գլխավոր գույնը: Դա կլինի դասական կապույտը: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն է, որն զբաղվում է գույներով փորձարարական աշխատանքով եւ տարբեր ճյուղերի (նորաձեւության, պոլիգրաֆիայի, ինտերիերի դիզայնի, գովազդի, կինոյի եւ այլ բաների) վրա դրա ազդեցությամբ:
«Pantone 19-4052 Classic Blue-ի ժամանակից դուրս եւ անփոփոխ երանգը նրբագեղ է իր պարզությամբ (…) Մեր կողմից որպես հանգստության գույն ընկալվող Pantone 19-4052-ը խաղաղության եւ անդորրի զգացողություն է տալիս մարդու հոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Pantone 19-4052 Classic Blue-ն իրենով մշտականություն եւ վստահություն է արտահայտում, դա այն հստակ եւ հուսալի գույնն է, որին մենք միշտ կարող ենք ապավինել»,- նշում է Pantone գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը: Կազմակերպության վարկածով՝ 2019 թվականի գույն է դարձել նարնջագույնի 16-1546 Living Coral երանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: