Բաժիններ՝

Որոնք են ճանապարհորդների շրջանում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքները

Հոնկոնգը պահպանում է իր առաջատար դիրքն աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքների վարկանիշում՝ չնայած հյուրերի թվի նվազմանը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Euromonitor International-ի «Top 100 City Destinations 2019» հաշվետվությունը:

Փաստաթղթի համաձայն՝ զբոսաշրջիկները շուրջ 1,5 միլիարդ ուղեւորություն կկատարեն 2019 թվականին: Վարկանիշը հաշվարկվել է ոչ լրիվ 12 ամսվա ընթացքում ժամանումների վերաբերյալ տվյալների օգտագործմամբ: Այնպես որ, Հոնկոնգի՝ որպես ճանապարհորդների գլոբալ մայրաքաղաքի դերը կարող է փոխվել:
Այդ քաղաքին հաջորդում են Բանգկոկը, Մակաոն եւ Սինգապուրը: Լոնդոնն, ինչպես սպասվում է, կեզրափակի առաջին հնգյակը: Ավելի վաղ այն զբաղեցնում էր երրորդ տեղը, բայց Brexit-ը պոտենցիալ կերպով հանգեցնում է ավելի խիստ այցագրային սահմանափակումների Եվրամիության քաղաքացիների համար: Վարկանիշում ամենամեծ «ցատկը» կարող է կատարել Եգիպտոսի Հուրգադան: Այդ քաղաքը, որն անցյալ տարի մտել էր հարյուրյակ, 82-րդ տեղից կբարձրանա 63-րդ տեղը:

Բացի դրանից, փորձագետները նշում են Բարսելոնայի, Միլանի եւ Վիեննայի ժողովրդականության նվազումը եւ Խորվաթիա, Սլովենիա եւ Շվեդիա այցելությունների պահանջարկի աճը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս