«Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը»
ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։ Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունք է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ։
Կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին ձևավորել ազգային համերաշխության միջավայր, թույլ չտալ իշխանության մեջ հայտնված և օտարածին օրակարգեր սպասարկող տարրերին հայկական արժեհամակարգի ոտնահարմամբ թուլացնելու մեր ընդհանրական դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը և ձևավորել իրական ազգային շահերից բխող օրակարգ։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ