«Հիմա ինչո՞ւ են կողմ ստորագրել Երևանի քաղաքապետին բռնել տալու նախագծին»». «Իմ քայլ»-ական պատգամավոր
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ նրանից հետաքրքրվելով՝ երբ վերջինս ասում է, որ մեծերի գործերին չպետք է խառնվել, ո՞ւմ է այդ պարագայում համարում փոքր։
«Ուզում եմ հասկանամ՝ մեծ ասելով՝ ի՞նչ նկատի ունի պարոն Մելքումյանը, և գործ ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Պարոն Մելքումյան, փոքր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։ Այդ փոքրերը Ձեզ խորհուրդ են տալիս փոքրերի գործերին չխառնվել. էս ի՞նչ գործելաոճ ա, չի կարելի»,- ասաց Վարղարշակ Հակոբյանը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ զարմացել է այն բանից, երբ տեսել է, որ մարդիկ, ովքեր դեմ էին խոսում կամ վիրավորվել էին քրեական հեղինակությունների մասին օրինագծի շրջանառությունից, կողմ են ստորագրել Երևանի քաղաքապետին բռնել տալու հանձնաժողով ստեղծելու համար։
«Ես ուզում եմ հասկանամ, թե այդ երկակի ստանդարտները ո՞նց են տեղավորվում, սա շատ կարևոր է, խնդրում եմ՝ պարզաբանեք։ Այն մարդիկ, ովքեր վիրավորվել էին, որ այդ օրինագիծը շրջանառվում էր, հիմա ինչո՞ւ են կողմ ստորագրել Երևանի քաղաքապետին բռնել տալու նախագծին»,- ասաց Հակոբյանը և դիմելով Միքայել Մելքումյանին՝ հարցրեց.
«Հիմա, պարո՛ն Մելքումյան, սա մեծերի՞ գործն է, թե՞ փոքրերի»։
Մանրամասները՝ տեսանյութում