«Կանգ առե՛ք, նախորդ իշխանությունը մեզ չլսեց, տեսա՞ք՝ ինչ եղավ». Միքայել Մելքումյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհդարանական մեծամասնությանը կոչ է անում դադարեցնել անընդհատ իրենց հասցեին հնչող քննադատությունները և տալ այս կամ այն պատասխանը։ Մելքումյանը կոչ է անում կանգնել և ասել, որ իսկապես կա ձախողում։

«Լավ  կլինի, որ վեր կենաք և ասեք, որ էսինչ ոլորտում մենք ունենք ձախողում. լավ կատարյա՞լ է էս երկրում ամեն ինչ։ Էս բոլոր հարցերն առաջացել են նրանից, որ եղել է այն, ինչի մասին ասում ենք, իսկ նշանակում է, որ 4-5 անգամ պետք է  ավել ջանք գործադրի համայնքի ղեկավարը, նախարարը, մյուս պաշտոնյան, որպեսզի մենք ներգրավենք ներդրում»,- ասաց  Միքայել Մելքումյանը։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝  եթե լինելու է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կամ  ոչ համարժեք մակարդակի ելույթ, իրենք պետք է դրա մասին բարձրաձայնեն։

«Բա ի՞նչ անենք, ծափ տա՞նք։ էսօր երկրում ներդրում չկա, ծափ տա՞նք»,- հարցրեց Մելքումյանը՝ կրկնելով, որ քաղաքականության արդյունք է այն, որ հեղափոխությունից հետո չունենք այն, ինչ ակնկալվում էր։

«Կանգ առե՛ք, գնացեք մեզ լսեք, մեզ որ լսեք, ճիշտ ճանապարհով կգնանք։ Նախորդը մեզ  չլսեց, տեսա՞ք՝ ի՞նչ եղավ»,- խոսքը եզրափակեց  Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս