
«Եթե լավագույնին եք տալիս «Ոսկե գնդակը», եկեք այն փոխանցենք Մեսսիին: Եվ խնդիրը լուծված է»․ Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Ես չեմ հետևում այս արարողություններին, քանի որ դրանք շատ երկար են: Կարծում եմ, որ իմ ընտրությունը համընկնում է ձեր ընտրությանը։
Ես կքվեարկեի լավագույնների օգտին: Ամեն տարի քվեարկում եք՝ կախված նրանից, թե ինչպես են խաղացողներն անցկացնում մրցաշրջանը:
Եթե լավագույնին եք տալիս «Ոսկե գնդակը», եկեք այն փոխանցենք Մեսսիին: Եվ խնդիրը լուծված է»,- ասել է Վալվերդեն։
«Ոսկե գնդակի» արարողությունը տեղի կունենա այսօր Փարիզում: Մրցանակի համար պայքարելու են «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը և Լիոնել Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան