
«Այստեղ 3։0, 4։0, 5։0 հաղթելն այլևս զվարճալի չէ»․ Պիկեն՝ «Ռեալին» հաղթելու մասին

Հայտնի է դարձել, թե ինչ է ասել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հանդերձարանում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2-րդ եզրափակչի երկրորդ խաղում։ Կատալոնական ակումբը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթեց Մադրիդի «Ռեալին» (3։0):
Վերջերս Rakuten TV-ի «Matchday» վավերագրական ֆիլմը ցուցադրեց նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կյանքի կուլիսային մանրամասները: Դրվագներից մեկում տեսախցիկը ձայնագրել է Պիկեի խոսքերը «Ռեալի» հետ խաղից հետո:
«Մեկ այլ ջախջախում այստեղ, առաջ: Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում: Այստեղ 3։0, 4։0, 5։0 հաղթելն այլևս զվարճալի չէ»,- ասել է Պիկեն այդ խաղից հետո:
Սիրարփի Աղաբաբյան