Կկնքի՞ նոր պայմանագիր Գվարդիոլան
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին, որը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
«Երբ շուրջ հինգ տարի է` թիմում ես, ամեն ինչ կախված է արդյունքներից: Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում այս մրցաշրջանում և հաջորդում:
Ես բաց եմ նոր առաջարկի համար, այո: Խոսքն այն մասին չէ, թե ակումբն ինչ է ուզում կամ չի ուզում: Անձամբ ես ուզում եմ տեսնել իմ խաղացողներին, նրանց արձագանքը:
Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Ուզում եմ երկարաձգել պայմանագիրը: Ես ուզում եմ դիտել խաղացողներին, ակումբին և հասկանալ, թե ինչպես ենք մենք միասին աշխատում:
Դա ամենակարևորն է ՝ հինգ տարի միասին լինելուց հետո: Պետք է զգալ, որ միասին ինչ-որ բանի կարող եք հասնել, պետք է վայելեք միասին աշխատելը»,- ասել է Գվարդիոլան:
Մարզիչը հայտնել է նաև իր կարծիքն իր օգնական Միկել Արթետայի ապագայի վերաբերյալ, որը անունը «Արսենալի» գլխավոր մարզչի հավակնորդների թվում էր:
«Ես իմ խաղացողներին և օգնականներին բազմիցս ասել եմ, որ նրանք կարող են անել իրենց ուզածը:
Ես և Միքելն ընկերներ ենք, և ես ամենալավն եմ ցանկանում նրա համար: Ես կցանկանայի, որ այս և հաջորդ մրցաշրջանում միասին լինենք, բայց չգիտեմ, թե ինչը ավելի լավ կլինի նրա համար»,- ասել է Պեպը:
Սիրարփի Աղաբաբյան