Բաժիններ՝

Գոմում ապրող ցամաքաբերդցի Համեստի ընտանիքը հայտնվելու է փողոցում. նրանք հանրության աջակցության կարիքն ունեն

Ամիսներ առաջ 168.am-ն անդրադարձել էր Սևանի Ցամաքաբերդ թաղամասում անմխիթար պայմաններում բնակվող Համեստ Հախումյանի ընտանիքին:

Համեստ Հախումյանն այսօր զանգահարել է մեր խմբագրություն և տեղեկացրել, որ անձրևաջրերի պատճառով շինությունից ստիպված են դուրս գալ: Ընտանիքը հայտնվելու է փողոցում և ունեն հանրության աջակցության կարիքը:

Հիշեցնենք, որ 39-ամյա Համեստն ապրում էր ուրիշի սեփականություն հանդիսացող շինության մեջ, որը նախկինում գոմ է եղել: Նա միայնակ մայր է և մեծ դժվարություններով է ապրում 4 զավակների հետ: Համեստի տղաներից մեկը նոր է զորացրվել, մյուսին՝ շուտով պիտի զորակոչեն, իսկ երկուսը դեռ դպրոցահասակ են: Նրանք իրենց օրվա ապրուստը դժվարությամբ են հոգում:

Համեստի ընտանիքին օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են նրա կապ հաստատել 00374 94 45 85 82  հեռախոսահամարով:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս