
Ֆրիդա Կալոյի կտավը Christie՚s աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է Christie՚s աճուրդների տունը:
«Այսօր «Լատինամերիկյան արվեստ» աճուրդներում Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» գերազանցել է ամենաբարձր գնահատումը, դրա արժեքը հասել է 5,8 մլն դոլարի: Այն նկարչուհու երկրորդ ամենաթանկ աշխատանքն է, որը վաճառվել է աճուրդում»,-հայտնել են աճուրդների տանը: Աճուրդների տունը կտավի արժեքը գնահատել էր 3-5 մլն դոլար:
Նկարը մեքսիկացի նկարչուհին ստեղծել է 1929 թվականին:
Դրանում պատկերված է ճերմակ զգեստով կին: Ֆրիդան կտավը նվիրել է հայտնի լուսանկարիչ Լոլե Ալվարես Բրավոյին: Այդ ժամանակվանից աշխատանքը գտնվում էր մասնավոր հավաքածուներում: Ավելի վաղ Christie՚s-ը Ֆրիդա Կալոյի «Երկու մերկացածներն անտառում» կտավը վաճառվել է 8 մլն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: