Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 20-ին Հրազդանի կիրճում հայտնբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչներ 27-ամյա երկու երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մյուսի՝ մարիխուանայի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչներ։ նրանց հայտնածով՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է իր մտքերով՝ կարիերան ավարտելու վերաբերյալ:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովն անդրադառնալով երկարաձգված բանակցություններին՝ ասաց, որ այն, ինչ վերաբերում է ռուսական էներգակիրների գնագոյացման հարցին, վաղուց ապաքաղաքականացվել է և կրում է բացառապես տնտեսական բնույթ:
«… Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում:…»:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստն է, հանձնաժողովները քննարկել են օրակարգի 20 հարցերը, այսօր ստանում ենք «անհետաձգելի» մի նոր նախագիծ: 26.11.19թ. նիստի օրակարգում որպես անհետաձգելի հարցեր ընդգրկելու մասին քաղաքապետի 21.11.19թ. որոշումը. Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: Անհետաձգելի»:
«Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն էր:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ամբողջ կյանքդ վախեցել ես սեփական մտքերդ արտահայտել, յուրաքանչյուր բառ ասելիս` մտածել ես միայն սեփական շահի և վրա հասնող հետևանքների մասին, բնականաբար, Ռուբեն Սահակյանի խոսքը քո համար ընկալելի չէ, վիրավորական է։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք՝ փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։
Տարիներ անց Գյումրիում կլուծվի վթարային բնակելի շենքերի խնդիրը:
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:
Երիտասարդ նկարիչ Վահե Ափոյանը, որի կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինն ու սևը, անհատական ցուցահանդեսով ամփոփելու է տասը տարվա ստեղծագործական գործունեության արդյունքը: Ցուցահանդեսում ներկայացվելու է նկարչի ավելի քան հիսուն գեղանկարչական աշխատանք, որոնց ստեղծման գործում մեծ դեր են խաղացել Ափոյանի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, մարդիկ:
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Վրաստանում Հայաստանի դիվանագետները անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ պարզաբանում ներկայացնելով Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսի դեպքի վերաբերյալ:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է ակումբը վաճառելու գաղափարից:
Կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը համաձայնել է դառնալ «Սոցիալական շարժում» խմբի անդամ, քանի որ, նրա կարծիքով՝ այդ շարժումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի և զբաղվելու է բացառապես սոցիալական խնդիրներով։
Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում նոյեմբերի 23-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:
Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում GG առցանց ծառայությունը սակագնային փոփոխություն է կատարել, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: Նրանց փոխանցմամբ՝ եթե նախկինում 3.1 կիլոմետրի համար վճարում էին 500-600 դրամ, հիմա ստիպված են վճարել 900-1000 դրամ: Նկատենք, որ օնլայն մյուս տաքսի ծառայությունների դեպքում նույնպես թանկացումներ եղել են և կան:
Իշխանությունն ունի աշխատելու ե՛ւ պարտավորություն, ե՛ւ հնարավորություն։ Քաղաքական ուժը կամ քաղաքական լիդերը, իշխանության գալուց հետո, պետք է ձեռնամուխ լինի ընդդիմադիր գործունեության ընթացքում իր կողմից բացահայտված եւ բարձրաձայնված խնդիրների լուծմանը՝ ապացուցելով, որ ինքը ճիշտ էր, նախկինները՝ սխալ։ Այս աշխատանքն իրականացվում է ոլորտային համակարգային բարեփոխումների հայեցակարգերի, ռազմավարությունների եւ օրենքների մշակման միջոցով` հիմնված տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսության եւ ռազմավարական տեսլականի վրա:
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները հնդկական Տատա Սթիլ մրցաշարում:
Փարիզի իշխանությունները հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ցույցի հետ:
Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպը հետևողական ու հետաքրքիր է այնքանով, որ կապված է վարչապետի բարի համբավի հետ։
«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:
Ադրբեջանի հետ պետք է խոսել իր լեզվով: Այսպիսի կարծիք է հայտնում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի «բլոգերի»՝ ՀՀ վարչապետին հարց ուղղելն անվտանգության խնդիր է, և այդ «բլոգերները» ղեկավարվում են մի կենտրոնից, որն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր հետևում է, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:
Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…
Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: