Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում մահացել է ՀՀ Զինված ուժերի 158 զինվոր: Համեմատության համար, նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր:
Ռուսաստանի կողմից խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը եւ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման, տարակուսանք են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել ավելացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում:
«Գործն արդեն մտել է վճռահատուցման փուլ: Կլինի վճիռ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է թիվ 46-Լ որոշումը, որի համաձայն՝ հաստիքների փոփոխություն է իրականացվել «Հանրային հեռուստաընկերություն» (ՀՀԸ) ՓԲԸ-ում, ինչի հետևանքով կրճատվել են լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի հաստիքները»,- ասաց փաստաբանը:
Նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:
«Դա քննարկում չէր, այդտեղ քննարկվող որևէ բան չկար: Ըստ էության՝ Արայիկ Հարությունյանը պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրել էր իր մոտ ապացուցելու, ասելու, որ՝ Ձեր ասածը մեկ է ինձ համար, ինչ ուզեմ, ոնց ուզեմ՝ կանեմ: Արայիկ Հարությունյանի պահվածքը դրա մասին էր խոսում: Կրթության, մշակույթի պատասխանատուն խոսում է մեր «լպիրշ» պահվածքի, բառապաշարի մասին, բայց ինքն ակադեմիկոս մարդու հետ խոսում է հեգնանքով, պրոֆեսորադասախոսական կազմի հետ խոսում է արհամարհական՝ գրիչ թափահարելով»,- ասաց նա :
Հայրենի քաղաքական դաշտում «թեժ աշնան» մասին խոսակցությունները, որոնք արվում էին ողջ ամռան ընթացքում, կարծես թե իրականացան, սակայն որոշակի վերապահումներով։ Այն հանգամանքը, որ ողջ աշնան ընթացքում քաղաքական սուր օրակարգերի պակաս չունեցանք, ակնառու է, փաստ է նաև այն, որ օրըստօրե իշխանությունները, որքան էլ պարբերաբար ներկայացնեն անհասկանալի և կասկածելի ծագում ունեցող սոցհարցումներ և վարկանիշային աղյուսակներ, կորցնում են իրենց պոպուլյարությունը և վարկանշային անկում արձանագրում։
«Գործն ի սկզբանե ապօրինի է, փչացված». Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Բայց քեզ գերազանցեցիր, չափդ անցար դասախոսների և գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ դոցենտ Ռ. Սաղաթելյանի (որի միակ մեղքն այն է, որ իմ հորաքույրն է) պարզ հարցից կրկին ջղաձգվեցիր… Կրկին շանտաժ, սպառնալիք։
«Սրան կարելի է ցանկացած անուն տալ, բայց ոչ դատարան». Հայկ Ալումյան
«Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության որոշումը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմության էանցել սեփական շահի նկատառումներով, այլ ոչ թե սկզբունքային դրդապատճառներով:
Դիտարկմանը՝ բա ինչի՞ էիք ոգեւորված Վանեցյանի բացահայտումներով ամբողջ քաղաքական թիմով պարծենում, ֆեյսբուքում «սթորիներ» ստեղծում, իսկ հիմա, երբ այլեւս ԱԱԾ տնօրեն չէ…՝ Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է: Մի դեպքում գործ ունենք ԱԱԾ տնօրենի հետ, մի դեպքում՝ ՀՖՖ նախագահի, որը բոլորովին այլ գործառույթ է»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ, բայց խաբվել են այստեղ գալով, արտահայտելով իրենց բոլոր ցավերը: Գուցե 30 կամ 70 տարվա իրենց մեղքերն են արտահայտում, ցավալի է, իրենց համար պետք է մի բան կազմակերպել, որովհետև իրենց ցավերը պետք է արտահայտվեն, բայց՝ ոչ այստեղ: Ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը»,- ասաց նա:
«Ցավում եմ, որ բացարկի վերաբերյալ շատ խոսել հնարավոր չէ, որովհետև ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն»,- այս մասին դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեղադրող փաստաբաններից Գևորգ Բաղդասարյանը:
Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։
ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:
Տեղի է ունեցել «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել ստորև հայտարարությամբ։
Նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այդ գործը գտնվում է քննության փուլում և պետք չէ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ես ոչ մի բանի չեն հետևում, կամ, որ պետք է հետևեմ Հայաստանում իրականացվող բոլոր ընթացակարգերին և պատշաճ իրավական գնահատականներ տամ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդության հիմքերին, թե չի հետևել քննիչների գործողություններին, ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է նրա կողմից ՀՀ պետական անվտանագությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով:
«Սա դատավոր Աննա Դանիբեկյանի նոր հայրենիքն է». Սարգիս Քլոյան
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին:
Զբոսաշրջության կոմիտեն բյուջեից տրամադրված լրացուցիչ միջոցներով հավելյալ մարքեթինգային քաղաքականություն է սկսում՝ հիմքում ունենալով նաև ձմեռային զբոսաշրջության զարգացումը:
Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։
«Պաշտպանության կողմը չի կարող գետի հունը փոխել». Սեդա Սաֆարյան
Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը սահմանափակել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը՝ թունավորումներից զերծ պահելու նկատառումներով: Սակայն սահմանափակումը որոշ պացիենտների շրջանում բողոք է առաջացրել: