«Դատախազությունը մեղադրանքը հաստատելու պահից հստակ դիրքավորվում է մեղադրանքը պաշտպանելու կողմում: Դատախազը դատարանում կողմ է, հետևաբար՝ մեղադրել նրան ու բացարկի միջնորդություն ներկայացնել իր մեղադրանքը պաշտպանելու հարցում, անիմաստ է»,- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելիս ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Ոստիկանները Վարդգես Գասպարիին դուրս տարան դատական նիստերի դահլիճից
«Դատախազ Պետրոս Պետրոսյանն արդարացնող ապացույցները թաքցնելով և դատարան չբերելով՝ թույլ է տվել կոպտագույն խախտումներ, հետևաբար՝ անկողմնակալ չէ»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելիս՝ ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Ֆեյսբուքյան տարածքում որոշ օգտատերերի միջոցով տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կուսակցություն է ստեղծում։ Ավելին, տեղեկությունը տարածողները հատուկ կայքէջ են բացել՝ petutyun.am, որի միջոցով շրջանառում են. «Սեդրակ Քոչարյանի կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի հունվար ամսվա վերջին։ Այդ հավաքին մասնակցելու են մի շարք ՀԿ-ներ, որոնց անդամները հիմնադիր համագումարի ընթացքում անդամագրվելու են կուսակցությանը»։
«Հիմա եթե մարդը դաջվածք է արել բանակում կամ բանտում, նա համարվելո՞ւ է քրեական ենթամշակույթ կրող, պարո՛ն նախարար, պարզ ասե՛ք». Արտյոմ Ծառուկյան
Վարդգես Գասպարին, նիստերի դահլիճից հեռացվելուց հետո, պառկել է դատարանի միջանցքում
«Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները սպանություններ են արել և սերտաճած են եղել իշխանություններին՝ տարբեր մակարդակներում». Նազելի Բաղդասարյան
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։
Քրեական աշխարհում այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուստամ Բադասյանին
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի», վերաբերյալ օրենքի նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման):
Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները:
«Մենք Շենգենյան վիզա ունենք, հիմա ինչո՞ւ ենք մի հատ էլ Դանիայի հետ նման համաձայնագիր վավերացնում». Սերգեյ Բագրատյանը՝ Ավետ Ադոնցին
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Նախարարը դասախոսներին նույնիսկ չէր լսում». ԵՊՀ ուսանող
««Գնացեք` համոզեք Ձեր ընկերներին»-ը կառուցողական քննարկում չէ». ԵՊՀ դասախոս
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այսօր խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսակետում «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա Լիդա Աբրահամյանին, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից:
«Էստեղ կա ռեալ կոռուպցիոն ռիսկ. պատկերացրե՛ք, երբ մենք էլ չենք լինի…». Լուսինե Բադալյան
«Սա մոնոպոլիա է. ստացվում է՝ նախարարության գնած դեղի մասին ԶԼՄ-ները կարող են առավոտից երեկո խոսել, դա գովազդ է». Քրիստինե Պողոսյանը՝ կառավարության ներկայացրած նախագծին դեմ է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է նրա կողմից ՀՀ պետական անվտանագությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով: Այդ մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։