ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։
Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցել դրանց աշխատանքում:
«Չեմ հասկանում, թե դեղատոմսով տրվող դեղերի համար ինչի՞ եք ցանկանում գովազդ անել». Քրիստինե Պողոսյանը՝ Առողջապահության փոխնախարարին
Նոյեմբերի 18-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
Իրանում անկարգություններ են տեղի ունենում վառելիքի գների բարձրացման պատճառով:
«Գործարարներից բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ սահմանին անհարկի ձգձգումներ են լինում». Սերգեյ Բագրատյան
Ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
Միացյալ Նահանգների ղեկավարը չի գանգատվել կրծքի որեւէ ցավից, անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել է պլանային:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով. պետք է ձեւավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին եւ երկու փուլ անցնելուց հետո միայն ընտրվեին: Բայց նախօրեին խորհրդարանը վաղ առավոտից քննարկում էր Կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազ դրամ. Խորհրդարանն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց եւ բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 2 621 021 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Կ. Գրիգորյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրից։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ երիտասարդական միության պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, թեւակոխում է եզրափակիչ փուլ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է հրապարակել իր «Երկրի հակառակ կողմը» վեպից․
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա, ուր Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»:
«Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում»։
Առաջիկայում պետք է հուշեր գրեմ, ես պարտավոր եմ մանրամասն գրել այն, ինչ տեղի է ունեցել կառավարությունում։ aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իր վարչապետության տարիներին՝ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով: Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։
«ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: