«Ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ, բայց խաբվել են այստեղ գալով, արտահայտելով իրենց բոլոր ցավերը: Գուցե 30 կամ 70 տարվա իրենց մեղքերն են արտահայտում, ցավալի է, իրենց համար պետք է մի բան կազմակերպել, որովհետև իրենց ցավերը պետք է արտահայտվեն, բայց՝ ոչ այստեղ: Ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը»,- ասաց նա:

Թորոսյանը նաև հավելեց. «Ես երաշխիք չունեմ, որ այսօր և որևէ այլ նիստում պիտի ընթանա անկախության սկզբունքի վրա հիմնված դատավարություն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս