
«Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ հարգարժան ընդդիմախոսներին
Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:
Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կա՞ն, թե՞ ոչ:
Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:
Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։
Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել…»։
Իմ հարգարժան ընդդիմախոսներինԱսում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու…
Gepostet von Gevorg Petrosyan am Mittwoch, 13. November 2019