Գիտնականները գտել են տկարամտությունից խուսափելու եղանակը

Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը։

Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել է MedicalXpress-ի կայքում:

«Կարեւոր է ասել, որ երբեք ուշ չէ պարապելն սկսելու համար: Մասնակիցների միջին տարիքը հետազոտության սկզբում 60-ն էր: Կարդիոռեսպիրատորային դիմացկունության բարելավումը կապված է դեմենցիայի զարգացման թուլացած ռիսկի հետ:

Նրանք, ովքեր ֆիզկուլտուրայով չեն զբաղվել 80-ական թվականներին, բայց սկսել են տասը տարի անց, հիվանդությունը հետաձգել են երկու տարով»,-պատմել է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ատեֆե Տարին:

Ընդ որում՝ բարձր ծանրաբեռնվածությամբ պարապմունքները մեծ արդյունավետություն են ցույց տվել չափավոր ֆիզիկական վարժությունների համեմատությամբ:

«Կանոնավոր ֆիզիկական վարժությունները (շաբաթական առնվազն երկու անգամ), որոնց ընթացքում դուք քրտնում եք եւ արագացված շնչում, նպաստում է այն բանին, որ դուք ձեր տարիքի համար լավ տեսք ունենաք»,-եզրափակել է Տորին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս