Հայտնի է Արգենտինայի հավաքականի հայտացուցակը
Արգենտինայի հավաքականը ներկայացրել է նոյեմբերի խաղերի հայտացուցակը։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է ազգային հավաքական:
Օգոստոսի սկզբին Արգենտինայի հավաքականի խաղերից Մեսսին որակազրկվել էր 3 ամսով՝ Ամերիկայի 2019 թվականի գավաթի խաղարկության մրցավարի մասին խոսքերի համար:
Արգենտինայի հավաքական են հրավիրել հետևյալ ֆուտբոլիստները՝ Ագուստին Մարչեսի («Պորտու»), Խուան Մուսո («Ուդինեզե»), Էմիլիանո Մարտինես («Արսենալ»), Էստեբան Անդրադա («Բոկա Խունիորս»), Խուան Վոյթ («Տոտենհեմ»), Ռենզո Սարավիա («Պորտու»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Հերման Պեսզելիա («Ֆիորենտինա»), Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վալտեր Կանման (Գրեմիո), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Նեյեն Պերես («Ֆամալիկան»), Գիդո Ռոդրիգես («Ամերիկա»), Ջովաննի Լո Չելսո («Տոտենհեմ»), Լեանդրո Պարեդես (ՊՍԺ), Նիկոլաս Դոմինգես («Վելես»), Ռոդրիգո Դե Պոլ («Ուդինեզե»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Ռոբերտ Պերեյրա («Ուոթֆորդ»), Լուկաս Օկամպոս («Սևիլիա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Նիկոլաս Գոնսալես («Շտուտգարտ»), Լուկաս Ալարիո («Բայեր»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Պաուլո Դիբալա («Յուվենթուս»):
Արգենտինայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի հետ նոյեմբերի 15-ին, ինչպես նաև Ուրուգվայի հետ՝ նոյեմբերի 19-ին:
Սիրարփի Աղաբաբյան