Վերջին մի քանի տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։
Բրազիլիայում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Հոկտեմբերի 9-ից #Թուրքիայի կողմից #Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն էականորեն ստվերել է մերձավորարևելյան մի շարք երկրներում ծավալվող հույժ կարևոր ներքաղաքական գործընթացները:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն:
«Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն. տեղ ունեն այնքանով, որքանով ազատ տեղաշարժի իրավունք ունեն, բայց այն պահից, որ պահից սկսվում է կոնկրետ քաղաքացու իրավունքի խախտումը, այդ պահից սկսած՝ նժարը պետք է թեքել դեպի ՀՀ այն քաղաքացին, որն ընդունելով ՀՀ ներպետական օրենքները, ՍԴ նորմերը՝ ապրում է այս երկրում»:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ԱՎՎ Մալաթիայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Եռօրյա սուգ է հայտարարված Ռուսաստանի Յարոսլավսկի մարզի Ռոստովի շրջանի տարածքում, որտեղ բնակելի շենքում բռնկած հրդեհից զոհվել Է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ:
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ամերիկյան զորքի մի մասը կպահպանի իր ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթի հանքավայրերի մերձակա գյուղերում։
Անահիտ Մութաֆյանն ու այլ աջակիցներ ակցիայի ժամանակ նստել էին դատարանի մուտքի աստիճաններին: Ոստիկաններն ասել են, որ թույլ չտրված հատվածում են նստած, և հորդորել էին դադարեցնել ակցիան, բացել դատարանի մուտքն ու ելքը:
Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի հիմնավորումների համար: Պատասխանատվություն կրեք Ձեր ընտրության համար գոնե քաղաքական հայտարարության տեսքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քրիստինե Սարգսյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
«Մենք Պակիստանից բրինձ ենք ներկրում, այդ երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամն է, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, ո՞վ է իմացել, որ սա «Սիթիներում» վաճառվում է: ՍԱՊԾ պետը հիմա էլ ասում է՝ վաճառվող միսը սպանդանոցային ծագման պետք է լինի, առանց դրա թույլ չեն տալիս, շատ լավ է, ես ողջունում եմ, բայց եթե դու չունես կենդանիների հաշվառում, այդ սպանդը ո՞նց ես վերահսկելու: Կգա մի ժամանակ, որ ինֆեկցիոն հիվանդություններն այնպիսի վնաս կտան մեր պետությանը, որ կարանտին կսահմանեն, Հայաստանից ոչինչ դուրս չի գա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով:
Միջազգային ֆինանսատնտեսական կառույցները բարելավել են Հայաստանում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Տարեսկզբին կանխատեսվող միջինը 4-4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ այժմ կանխատեսումները տատանվում են 6 տոկոսի շրջակայքում: Ի դեպ, միջազգային կառույցները տարածաշրջանի մյուս երկրների համար զգալիորեն նվազեցրել են կանխատեսվող աճը:
«Արարատ Միրզոյանը, որ գիշերով միջնորդել է, որ Գեորգի Ավետիսյանը դառնա ՍԱՊԾ պետ, առավոտն էլ վարչապետին ստորագրել է տվել հրամանը, թող հիմա տեսնի՝ ի՞նչ է կատարվում: Մսային բոլոր սննդամթերքները վտանգավոր են, թող ինքը հետևի, տեսնի՝ հետ վերադարձ ինչքան է լինում խանութներից, հետևի տեսնի՝ տերերն ինչ են անում հետ վերադարձված մթերքի հետ»,- ասում է նա:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված է հոկտեմբերի 22-ին Սոչիում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան կանչով մեկնել է Ոսկետափ գյուղ՝ 62-ամյա մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա հանկարծամահ է եղել:
Հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
«Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որ տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում: Նման բան չկա: «Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք որ մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք 12 ամիսների ընթացքում «Զվարթնոցից» և դեպի «Զվարթնոց» ուղղություններով կանոնավոր թռիչքներ չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ արտոնությունը նշանակում է օդի տուրքի չեղարկում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։