Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը երևակայության և ջանքի տպավորիչ համադրությամբ փոխակերպվում էր գույնի ու պատկերի, նկարի ու քանդակի։ Նրա ստեղծագործությունը ժամանակի ու տարածության մեջ գտել է իր մնայուն տեղը։

Ցավակցում եմ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031